Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ազգադավ գործունեության բացահայտ արդյունքը. Հայկ Մարտիրոսյան

Ազգադավ գործունեության բացահայտ արդյունքը. Հայկ Մարտիրոսյան
05.06.2022 | 10:43

Այն, ինչ կատարվեց, սպասելի էր:
Իշխանությունը վաղուց գնում էր դրան, սադրեցին, ծանոթ ձեռագիր է: Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, անսպասելի էր: Հնարավոր չէր պատկերացնել, որ հայն այնպես վերածվի արյունախում բորենու, որ հիվանդանոց տեղափոխվող տուժածի նկարի տակ կաղկանձի. «Բժիշկ, ընենց արեք, որ դրանք էլ չարթնանան»:


Ահա ձեր «թավիշը», ահա ձեր «սիրո հեղափոխությունը», ահա ձեր հետևողական ազգադավ գործունեության բացահայտ արդյունքը:

Դիտվել է՝ 12511

Մեկնաբանություններ